Բաժիններ՝

«Քաղավիացիայի ղեկավարը պիտի մատչելի բացատրի գործընկերներին նման մոտեցման անընդունելի լինելը». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ասում ա, որ Ստեփանակերտի օդանավակայանի փակ լինելը քաղաքական հարց ա և Ադրբեջանը Արցախի օդային տարածքը փակել ա, մենք իրավունք չունենք իրագործել թռիչքներ։

Որպեսզի չկրկնի այլևս ադրբեջանական քարոզչական թեզերը ի ուրախություն իրանց, խորհուրդ տամ հետագայում հղում անել Արցախի բնակիչների Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայով սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի խախտմանը Ադրբեջանի կողմից և քաղաքացիական ինքնաթիռներին խփելու սպառնալիքներին։ Քաղավիացիայի ղեկավարը պիտի դա հասցնի աշխարհին, մատչելի բացատրի գործընկերներին նման մոտեցման անընդունելի լինելը։ Դայա իրա խնդիրը ու գործառույթը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։