
Կրեք վառ բաճկոն, ինչպես դա անում է Հեյլի Բիբերը

Հեյլի Բիբերի զգեստապահարանում բաճկոնների քանակը գնալով ավելանում է: Շատ դեպքերում աստղը գերադասում է oversizе բաճկոններ, թեև երբեմն ընտրում է ավելի էլեգանտ մոդելներ: Օրեր առաջ նրա հավաքածուն համալրվել է ևս մեկ մոդելով:
Այս անգամ Հեյլին որոշել է գույներ ավելացնել իր կերպարին և մերկ մարմնի վրա կրել է կանաչ բաճկոն:
Շիկահեր մոդելի կերպարն աբողջացրել են Alexander Wang սանդալները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը