Աշխարհում հարուստների թիվն ավելացել է
Անցյալ տարվա արդյունքներով՝ աշխարհում շատ հարուստ մարդկանց թիվն աճել է 10 տոկոսով՝ մինչև 2,7 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով Wealth-X ընկերությն տվյալներին: Հարուստների ընդհանուր ունեցվածքը կազմում է 26,6 տրիլիոն դոլար:
Վերլուծաբանները եզրակացրել են, որ բարեկեցության աճի պատճառը կենտրոնական բանկերի վերափոխումն է՝ դրամա-վարկային խթանման, ինչը շահագրգռել է ներդրողներին: Հարուստների մեծ մասը՝ 1,05 միլիոն մարդ, պարզվել է, որ գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում կա գրեթե 734 հազար հարուստ, իսկ Եվրոպայում՝ 678 հազար: