
Բեզոսը Բևեռլի Հիլզում առանձնատուն է գնել 165 մլն դոլարով

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, Բեւեռլի Հիլզում առանձնատուն է գնել 165 միլիոն դոլարով: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Բեզոսն այն գնել է մեդիամագնատ Դեւիդ Գեֆենից: Դա ռեկորդային գործարք է Լոս Անջելեսի շրջանի համար: Աղբյուրների տվյալներով՝ գործարքին անշարժ գույքի գործակալներ չեն մասնակցել:
Warner Estate կոչվող առանձնատունն զբաղեցնում է ինն ակր տարածություն: Այն նախագծել են 1930-ական թվականներին Warner Bros-ի նախագահ Ջեք Ուորենի համար: Այնտեղ կան ընդարձակ դարավանդներ, լայնատարած պարտեզներ, մի քանի հյուրատնակներ, թենիսի կորտ եւ գոլֆի դաշտ:
«Ես կասեի՝ դա ամենագեղեցիկ առանձնատներից մեկն է աշխարհում»,- ասել է տեղի գործակալ Քուրտ Ռապապորտը:
Այս տարի ավելի վաղ Բեզոսը երեք բնակարան է գնել Նյու Յորքում 80 միլիոն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: