Մկների մարտը Լոնդոնի մետրոյում ստացել է հանրության գլխավոր մրցանակը
Բոլոր նրանք, ովքեր կանոնավոր կերպով օգտվում են Լոնդոնի գետնուղուց, ծանոթ են դրան: Փոքրիկ սեւ մկները շարունակ վխտում են կառամատույցին եւ ուղիների վրա, հատկապես ուշ ժամերին, երբ ուղեւորահոսքն ավարտվում է, տեղեկացնում է BBC-ին:
Լուսանկարիչ Սեմ Ռոուլին այնպես է հմայվել այդ արարածներով, որ գրեթե մեկ շաբաթ անցկացրել է գետնի տակ՝ փորձելով լավ լուսանկար անել:
Եվ ահա մի օր գիշերը նրա բախտը բերել է. նա պատկերել է երկու մկների կռիվն ուղեւորի գցած մի կտոր կերի համար:
Համառությունը Սեմին բերել է «Կենդանի բնության տարվա լուսանկարիչ – LUMIX People՚s Choice» մրցանակը: Այդ պարգեւը ժողովրդական է. այն շնորհվում է ոչ թե փորձագետների կողմից, այլ ընդհանուր քվեարկության արդյունքներով:
Այդ ամենամյա մրցույթի երկրպագուներին խնդրել են քվեարկել լավագույն լուսանկարների համար, որոնք հոկտեմբերին չեն ստացել ժյուրիի հիմնական մրցանակները:
Մկները վստահորեն զբաղեցրել են առաջին տեղը: Բացի այդ լուսանկարից, քվեարկության մասնակիցները նշել են նաեւ այլ լուսանկարներ: