
Արագ և օրիգինալ աղցան՝ «Կենդանակերպ»

Բաղադրիչներ
1. Շամպինիոն – 0.5 կգ
2. Սոխ – 1 հատ
3. Հավի կրծքամիս – 1 հատ
4. Վարունգ – 2 հատ
5. Ձու – 2 հատ
6. Եգիպտացորեն – 1 բանկա
7. Մայոնեզ
8. Աղ, սև պղպեղ
9. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Շամպինիոնները կտրատել և տապակել բուսայուղով: Համեմել աղով:
2. Սոխը կտրատել և տապակել՝ մինչև ոսկեգունի:
3. Հավի կրծքամիսը, ձուն և վարունգը խորանարդաձև կտրատել:
4. Բոլոր բաղադրիչները խառնել, համեմել աղով, պղպեղով, ավելացնել մայոնեզ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը