Քարոզարշավը կանցնի բավականին բուռն: Իհարկե, այն հին և նոր էլիտաների համար կլինի «հաշիվներ մաքրելու» հերթական առիթը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ կարգախոսը լինելու է՝ «այո՝ հեղափոխությանը՝ ընդդեմ սարսափելի անցյալի»: «Սակայն այդպես էլ հստակ չի բացատրվելու՝ որոնք են հեղափոխության իդեալները, ինչը, տեխնոլոգիական առումով, ճիշտ է»,- նշեց նա: […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել՝ երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն: ՀՀ պատմության մեջ երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել: Եվ Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ»:
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։
Արայիկ Հարությունյանն իր ղեկավարած նախարարությունից հեռացողների և աշխատավարձերի ուշացումների հարցերով չի մտահոգվում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանը այսօր Ազգային ժողովում վարչապետին հիշեցրեց 2019թ. դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարությունը, որ նախարարություններում ունեն աշխատակիցներ, որոնց աշխատանքը «ժամը լրանալուց հետո տուն գնալն է», որ կառավարությունը «բրթում է» պետական համակարգին, որ գնան խնդիրը լուծեն, և, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:
Իջևանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ և այլն։
Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 12-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։
Եվրատեսիլ» նախագծի մասնակից հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում մրցույթին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը դադարեցնում է իր աշխատանքային պարտականությունները:
Պարո՛ն վարչապետ, ինչի՞ եք Սիսակին ասում` մի հարց տուր, որ նախկին ելույթս սրբագրեմ». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ասում են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ազգային ինքնության համար շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը:
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում իրավունքները պատկանում են «Բարսելոնային», ցանկություն է հայտնել մնալ «Ալյանս Արենայում» ևս մեկ մրցաշրջան: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Յուրաքանչյուր տարի աշուն-գարուն ժամանակահատվածում հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում:
«40 օրում 10 ոչ մարտական զոհ՝ բանակում. Փաշինյանը պատճառը կապում է քրեական ենթամշակույթի հետ»
«Բացառված է՝ Արցախի մասին խոսվի ավելին, քան մեր հրապաակային հայտարարություններն են». Փաշինյան
«ՀՀ սահմանադրությունը փոփոխման կարիք ունի, տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայնել ենք: Բայց այստեղ հարցն այլ է. արդյո՞ք մենք գնում ենք սահմանադրությունը փոխելու հանրաքվեի: Կարծես թե գնում ենք Սահմանադրական դատարանի հարցը լուծելու: Սա անհասկանալի վիճակ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Արցախում այսօր զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելի Մանվելյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից էր, նրա մեկնել էր ծառայության մեկ տարի վեց ամիս առաջ:
Փետրվարի 9-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Վերին Դվին գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց՝ տուն էին մտել հետնադռնով ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը։
168 Լրահոս
Քաղաքացիներն այսուհետ կարող են պետական համակարգում հանդիպած խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ բարեկամ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել։ Ստի ոտքերը կարճ են»։
«Եթե մարդը կարողանում է 50 եվրոյով գնալ Հռոմ, հետ գալ, եթե սննդամթերքի գինն էժանանում է, դա աշխատավարձի անուղղակի բարձրացում է». ՀՀ վարչապետ
«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցներն այսօր փակել էին Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը ։ Վերջիններս պահանջում են «Սասնա ծռերի» 2 անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել:
«800 մլն հատկացնել ոստիկանության հոսպիտալին անարդյունավետ է. լուծարում ենք». վարչապետը՝ հոսպիտալնեը լուծարելու մասին
Այս ամիս համացանցն ու մամուլը ողողվեցին Արցախում տեղակայված էլիտար զորամասի մասին լուրերով, ըստ այդմ, այդ զորամասում ծառայում են պաշտոնյաների զավակները:
Արդարադատություն նախարար Ռուստամ Բադասյանը չի կարող պատասխանել հարցին՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորները որոշեն, որ օգտվելու են վաղ կենսաթոշակի օրենքից և ընդունելու են իշխանության առաջարկը, այդ դեպքում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկվելո՞ւ է:
Միքայելյանների ընտանիքը 2012թ.-ին որոշեց թողնել քաղաքային կյանքն ու վերադառնալ Գավառ՝ սկսելու սեփական գործը։ Ամուսիններ Մարինեն և Արմանը արտադրում են պանրի բացառիկ տեսակներ, որոնք շուկայում նորույթ են։ Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս՝ համտեսելու գինով ու կոնյակով պատրաստված «հարբած» պանիրները։
Երբ հայտնի դարձավ, որ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու նախագիծը հանրաքվեի է դրվելու, ու հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը, շատերը սկսեցին խոսել, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ շուրջ 2 ամիս տևող քարոզարշավը Հայաստանի տնտեսության վրա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 17:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: