Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտով Կարեն Ասլանյանը գերազանցեց հունգար Կրիսզիան Վանցզային 7:5 հաշվով:

Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից որտեղ հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնին (3:1 հաշվով), այնուհետ` 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին` 9:0: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին` 10:1 հաշվով: Բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին:

Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել 2018, 2019 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829