
Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում չի դիտարկվել. Արայիկ Հարությունյան

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի ընտրության բոլոր խաղաքարտերը խառնել է, քանի որ առաջարկել է իր թեկնածուին՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։ 168.am-ը Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ առաջադրելո՞ւ է Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը։ Ի պատասխան՝ նա ասաց, թե այ, ինչ վերջին օրերին գրում են ԵՊՀ-ի մասին՝ «ամբողջը Գյուլնազ տատու հեքիաթներից է», նույնն էլ Վաչե Գաբրիելյանի թեկնածության հետ կապված՝ լուրը չի համապատասխանում իրականությանը։
Ինչ վերաբերում է իր խոսնակի՝ Անժելա Կժդրյանի աշխատանքից ազատվելուն, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ավելացնելու ոչինչ չունի իր՝ արդեն նախկին խոսնակի պարզաբանումից հետո։