Բաժիններ՝

Անհայտ անձն Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել…

Հունվարի 26-ին ‎Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել: Ժամը 20-ի սահմաններում, անհայտ անձն Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ գումար ու անձնական իրեր էին, և դիմել էր փախուստի:

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մեկնել էին դեպքի վայր, ուսումնասիրել տարածքը, զրուցել տուժողի, շենքի բնակիչների հետ: Ոստիկանները մոտավոր ճշտել էին հանցագործի արտաքին նկարագիրը, դեպքի վայրից հեռանալու ուղղությունն ու սկսել որոնողական աշխատանքը:

Փետրվարի 7-ին քրեական հետախույզները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում, պարզեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 39-ամյա մի բնակիչ: Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:
Կողոպուտի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս