
«Բարսելոնան» ընդամենը 12 մլն եվրո ունի հարձակվողի գնման համար

«Բարսելոնան» սպասում է Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական Ֆեդերացիայի թույլտվությանը՝ հարձակվողի ձեռքբերումը տրանսֆերային պատուհանից դուրս անցկացնելու համար, հայտնում է ESPN-ը: Միևնույն ժամանակ, գնումների համար կատալոնացիների բյուջեն կսահմանափակվի 12 միլիոն եվրոյով:
Հունվարին կատալոնացիները որոշեցին ոչ մեկին ձեռք չբերել Լուիս Սուարեսի վնասվածքից հետո, բայց իրավիճակը սրվեց Ուսման Դեմբելեի վնասվածքից հետո:
Ըստ կանոնների՝ եթե «Բարսելոնան» ֆեդերացիայից թույլտվություն ստանա, ակումբը կկարողանա ստորագրել միայն իսպանական ակումբների խաղացողների կամ ստորագրել ազատ գործակալների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը