«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը քննարկում է Արցախի ռազմական էլիտային «հարցաքննության» կանչելու հարցը։ Ավելի ճիշտ՝ դա որոշված է, սակայն դեռ չեն կողմնորոշվում՝ սկզբում ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի՞ն կանչել, թե՞ առաջնագծի զորամասերի հրամանատարներին։
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կարծես հավակնում է ԼՀԿ-ից խլել «երրորդ ճանապարհի» մենաշնորհը։ Երեկ ԲՀԿ-ում խոսում էին, որ հանրաքվեի հարցով չեն ընտրի ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճանապարհը, կգնան երրորդ ճանապարհով՝ դիտորդի։ Առաջիկա օրերին կուսակցությունը, հավանաբար, հայտարարություն կտարածի այդ մասին, մոտավորապես այն բովանդակությամբ, որ իրենց համար կարեւորը ժողովրդի կարծիքն է՝ հանրաքվեի արդյունքում ժողովուրդն ինչ որոշում կայացնի, այն էլ ԲՀԿ-ի համար կլինի ընդունելի։
BBC-ն սերիալ է նկարահանելու շվեդ դպրոցական եւ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին: Այդ մասին հայտնել է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը: «Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու է գիտական […]
2019 թվականին Apple-ն առաջ է անցել Samsung-ից եւ դարձել աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն պատվիրատուն:
Չինաստանի որոշ ձեռնարկություններ, ներառյալ ավտոմեքենաներ, մանկական ապրանքներ, դեղագործական պատրաստուկներ արտադրողները, ձեռնամուխ են եղել բժշկական դիմակների արտադրության, որոնց պահանջարկը ՉԺՀ-ում չափազանց մեծ է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պայմաններում:
25 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ռաֆայել Քոուլմենը:
Ռեկորդային փոքր թվով հեռուստադիտողներ են փետրվարի 9-ին դիտել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 92-րդ արարողության հեռարձակումը հոլիվուդյան Dolby թատրոնից:
Հյուրասիրեք ընկերներին. համեղ և ցածր կալորիականությամբ աղանդեր:
Դիմակահանդեսների եւ տպավորիչ երեկույթների սիրահարներն ամբողջ աշխարհից ժամանել են Վենետիկի ամենամյա կառնավալին: 1966 թվականից ի վեր ամենաուժեղ հեղեղումներից մի քանի ամիս անց քաղաքը վերադառնում է բուռն տուրիստական կյանքին, տեղեկացնում է BBC-ին:
Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին Գավառի Դիմիրճյան փողոցի մի տնից երկու անգամ գողություն էին արել:
– Ես ոչ մի անգամ այստեղ չեմ եղել: Ասա, ծերուկ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան Նյու Յորքում հագուստի իր նոր հավաքածուի շնորհանդեսի ժամանակ The Cut հրատարակության լրագրողին պատմել է, թե ինչպես եւ ում հետ է պլանավորում նշել Սուրբ Վալենտինի օրը։
Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վարկերը։ Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։