
«Վարչապետից նոր երգի ստեղծման առաջարկ եմ ստացել». Հայկ Ստվեր

Հայկ Ստվերը, որը հայտնի է «Քաղաքացու երգ»-ի կատարմամբ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նոր երգի ստեղծման առաջարկ է ստացել:
«Վարչապետից նոր երգի ստեղծման առաջարկ եմ ստացել: Իր վերջին բանաստեղծության վրա»,- գրել է նա:
Նշենք, որ Քաղաքացու երգի խոսքերը, որը հայտնի է նաև որպես Իմ քայլը, գրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն էր գրել՝ այն նվիրելով ապրիլի 5-ի կայանալիք հանրաքվեին: