
«Մեսսիին կարող են ձեռք բերել միայն «Յուվենթուսը» և «Ինտերը»»

Արիեդո Բրայդը, որը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Միլանում» և «Բարսելոնայում», իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ:
«Նա բացառիկ խաղացող է: Կարծում եմ, որ նա չափազանց լավ է հանդես գալիս «Բարսելոնայում»: Նա ապրում է իր ընտանիքի հետ, նա միշտ եղել է այս ակումբում: Նա ծածկում է բոլոր սխալները, որոնք անում է «Բարսան»: Կարծում եմ՝ նրա համար դժվար կլինի դուրս գալ այնտեղից, բայց դա անհնարին չէ:
Ո՞վ կարող է ստորագրել նրան: Միանշանակ, անգլիական ակումբներ: Եվ, ինչո՞ւ ոչ, իտալական որոշ թիմեր: Եթե ակումբ ընտրել Իտալիայում, ապա, որպես «Միլանի» նախկին խաղացող, ես կցանկանայի նրան տեսնել «ռոսոներների» կազմում, բայց իրականում նրան կարող են ձեռք բերել միայն «Յուվենթուսը» և «Ինտերը»,- Բրայդին է մեջբերում Calciomercato.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը