Փետրվարի 11-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 17:30-ին օծանելիքից թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակչուհի, 2002թ.ծնված Ա. Ա.-ն։
Փետրվարի 12-ին Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիա:
Հանրությանն արդեն երկու տարի է մոլորեցնում են՝ մի խումբ մարդկանց կարծիքը ներկայացնելով որպես Ամուլսարի համայնքների կարծիք: Կեղծիքը լռեցրել է համայնքների իրական ձայնը: Վերջերս ներկայացված տեսանյութում գնդեվազցիներն ու ջերմուկցիները պատմում էին իրենց համայնքներում ահաբեկման, վախի, ամենաթողության ու աղքատության մասին: Թե ինչ վիճակում են այսօր Ամուլսարի շրջակա մյուս համայնքները՝ Գորայքն ու Սարավանը, դիտե՛ք տեսանյութում: Արտագաղթ, աղքատություն, հուսալքություն՝ ահա այն իրականությունը, որին հանգեցրել է Ամուլսարի շուրջ արդեն գրեթե երկու տարի տիրող անօրինականությունը:
Վիկիլիքսյան գաղտնազերծված տվայլների վերջին հրապարակումները բացահայտում էին ամերիկյան կողմի էական ջանքերը Հայաստանում մարտի 1-ի դատավարությունների հարցում։ 2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։
2020թ. փետրվարի 10-ին Aravot.am կայքում հրապարակված հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ հոդվածում ներկայացվել են «փաստեր», որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը և չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների կողմից նշանակված պարտադիր ստացիոնար բուժումը:
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետևանքները. ադրբեջանագետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
«Սա շատ վատ օրենք է, իրավունք չունենք սահմանափակենք նվիրատուի՝ իր անունը չհրապարակելու իրավունքը». Վաղարշակ Հակոբյան
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:
Ինքնավնասում կատարած ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկում կարգապահական տույժի ենթարկելը և մեկուսացնելն անթույլատրելի է։
Փետրվարի 11-ին, ժամը 19:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ:
Նվիրատուներին բացահայտելով զրկում ենք նրանց դա անելու հնարավորությունից. Արման Բաբաջանյան
Ալեն Սիմոնյանը՝ հանրաքվեի և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին. ՈՒՂԻՂ
«Ամբողջ ամառ ԼՀԿ անդամներն աղբամանները քչփորեցին, տեսան՝ բան դուրս չեկավ, հիմա էլ բերել են էս օրենքը». Գևորգ Պապոյան
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է առանց ավագանու հաստատման համայնքին թույլ չտալ ընդունել նվիրատվություններ
«Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, եթե չունեք՝ տամ». Նաիրա Զոհրաբյանը՝ Սոնա Ղազարյանին
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին՝ Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավայի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման ֆոնին։
«Տիկի՛ն Զոհրաբյան, 12 տարի պատգամավոր եք, նախկինների ստացած նվերների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծեիք». Սոնա Ղազարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
«Որպեսզի նվիրատվություն արված գույքը չհայտնվի պաշտոնյայի դաչայում, պետք է այդ հարցն անցի ավագանիու նիստով». Նաիրա Զոհրաբյան
Դավիթ Հարությունյանը ներկայացնում է «Լույս» հիմնադրամի՝ 2019թ. ընթացքում արձանագրած գլխավոր արդյունքները. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Առաջարկում է համայնքների կայքերում հրապարակել նվիրատվություն անողների անունները, որ հետո արտոնություն ստանալու հարցով չդիմեն». Սերգեյ Բագրատյան
COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբ է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի եւս 34 ուղեւորների եւ նավում աշխատող կարանտինային ծառայության մեկ աշխատակցի մոտ, ճամփորդանավ, որը երկշաբաթյա կարանտինի է կանգնած Իոկոհամա նավահանգստում:
Դեմոկրատական կուսակցությունից ձեռնարկատեր Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին հետագա մասնակցությունից։
««Սանիթեք» ընկերությունն այս վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված է հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային անգլո-ամերիկյան կազմակերպությաններից մեկի միջազգային արբիտրաժի լավագույն մասնագետները, արդեն ավարտում են ներկայացվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացը»,- մանրամասնեց Ք. Առաքելյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց խնամակալության նպաստ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որով առողջապահության ոլորտում հստակեցվում են մի շարք հասկացություններ, սահմանվում հստակ լիազորություններ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հաղթում է Նյու Հեմփշիրի նահանգում դեմոկրատների սկզբնական ընտրություններում (փրայմերիզում):