Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։
Ոստիկանությունից դեռ չեն արձագանքել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման պահանջին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Մելիքյանը:
Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դատապարտել է երկրպագուների հարձակումը «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի տան վրա:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներքին բևեռացման, թշնամիներ ու հակահեղափոխականներ որսալու համառ և համոզված գործելաոճը, որը որդեգրել է իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան բոլշևիզմ՝ իր բոլոր դրսևորումներով և նույնքան անխուսափելի հետևանքներով»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց տարվա իր բաժին հիմնական փաստաթուղթը: Խոսքը 1000 խոշոր հարկ վճարողների և «նրանց կողմից 2019թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների» ցանկի մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողների համար սա կարևոր փաստաթղթերից է: Փաստաթուղթ, որ ներկայացնում է տնտեսության իրական հատվածի պատկերն ու կատարվող գործընթացի դինամիկան: Ներկայացնում է՝ առանց ավելորդ քաղաքական հուզականության:
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։
Քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։ ՀՀ գործող իշխանությունները՝ հասկանալով, որ այլևս սպառվել է իրենց ողջ քաղաքական ներուժը և մեկ տարի առաջ գոյություն ունեցող էյֆորիկ «համահայկական» աջակցությունը, սկսել են դիմել հերթական դեմոնիզացիային։
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմությունը հեռահար կերպով չափվում է՝ անկախ նրանից, թե իրենք որտեղից են ժամանում և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից ժամանող ուղևորներին:
Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար:
Եվրամիության խորհուրդը հաստատել է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը:
35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց՝ այդ թվում սփյուռքահայերին ավանդ ներդնել Բանկում բարենպաստ պայմաններով:Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս կատարելագործել և ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-ասել են Կոնվերս Բանկում:
«Մենք ունենք այդ լուսանկարները: Այնտեղ կոնկրետ բան չի ֆիքսված: Ֆիքսված է բնակարանի ընդհանրապես տեսքը, դիրքը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ըստ երևույթին այդ լուսանկարներն արվել են այն նպատակով, որ քրեական դատավարության չմասնակցող անձինք ցանկանում էին տեսնել, թե ինչպիսի բնակարանում է ապրում Հրայր Թովմասյանը:
2020-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 105-րդ տարելիցն է։
Ինչպես արդեն հայտնի է, Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված տևական ապօրինությունների արդյունքում «Լիդիան Ինթերնեյշնլը» նախորդ տարվա ավարտին ստիպված էր դիմել Կանադական դատարան՝ «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն ստանալու համար և սկսել ռեստրուկտուրիզացիայի գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է, որ ս.թ. փետրվարի 5-ի «Լիդիան Ինթերնեյշնլը» կապացուցակվի Տորոնտոյի ֆոնդային բորսայից:
Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային:
Ռուբինյան Ռուբենին փոխանցեք, որ գյուղից մարդ կա ստեղ, լայվով Ադրբեջանի զեկույցի քննարկումը նայող։
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մի քանի կարևոր մրցաշարերը:
Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: https://168.am/2020/01/26/1244559.html
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 31-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման ամերիկյան «դարի գործարքը» եւ դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ Սիրիայի իրադարձությունները:
Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դեմքին:
«Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի դա։ Ես կարծում եմ՝ շատ ավելի շուտ այդ հարցը կարելի է լուծել բարեփոխումներով»: Նա ըստ էության հակադրվեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մատնանշած առավել երկար ժամկետներին։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին միակողմանի մոտեցումներով, անմեղության կանխավարկածի խախտմամբ պատրաստված ու հեռարձակված ռեպորտաժի հետքերով ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը հարցեր է ուղղել ՀՔԾ-ին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: