
Կոնվերս Բանկը գործարկել է արտերկրից բանկային ավանդների առցանց ներգրավման «Հայլենդ»թվային հարթակը

Կոնվերս Բանկը՝ Հայլենդ ընկերության հետ գործակցության շրջանակում սկսել է առցանց ավանդների ներգրավումը այս կայքի միջոցով:
«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց՝ այդ թվում սփյուռքահայերին ավանդ ներդնել Բանկում բարենպաստ պայմաններով:Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս կատարելագործել և ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-ասել են Կոնվերս Բանկում:
Արտերկրից դրամային և դոլարային ավանդները կներգրավվեն մինչև 4 տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչև 10 և 5.75 տոկոս տարեկան դրույքաչափով: Ավանդի նվազագույն գումարը 2000 ԱՄՆ դոլարն է և 1 մլն դրամը: Տոկոսագումարների վճարումը նախատեսված է ավանդի ժամկետի ավարտին:
Սկզբնական շրջանում ծառայությունները հասանելի են լինելու ԱՄՆ-ում, այնուհետև նաև Ասիայում և Եվրոպայում: