
Հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհերան-Երևան չվերթը կայանալու է` ըստ նախատեսված ժամանակացույցի. ՔԱԿ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհերան-Երևան չվերթը կայանալու է` ըստ նախատեսված ժամանակացույցի։
Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս.թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երրևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը»։