Բաժիններ՝

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները:

Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար 1-ից նշանակվել է Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը` ազատվելով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից:

Նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են…

Gepostet von Vahram Qahana Melikyan am Donnerstag, 9. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս