 
                        Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը
 
                                    ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) ծանուցում է ստացել Իրանից՝ մասնակցելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությանը: Այդ մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Բացի այդ, հրավեր է ուղարկվել կանադական կողմին։
NTSB-ում նշել են, որ հետաքննության գործում հիմնական դերը խաղում է իրանական կողմը, ինչի առնչությամբ գերատեսչությունում հրաժարվել են շահարկել պատահարի պատճառների շուրջ եւ բոլոր հարցերը վերահասցեագրել են Թեհրանին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել են ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Ըստ որում Թեհրանում Կանադային եւ մյուս երկրներին կոչ են արել հաղորդակից դարձնելու ուկրաինական հանրանավի անկման հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        