
43 մլն դրամի օգնություն` ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին: Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր նշանակություն ունի:
Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր չէր ապահովել նրանց ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը: Մանրամասները` տեսանյութում: