Արգենտինայում դատական առաջին լսումներն են անցկացվել նախկին նախագահ Կիրշների գործով
Կոռուպցիայի գործով առաջին դատավարությունն է կայացել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների եւ եւս 12 հոգու նկատմամբ, որի ընթացքում ընթերցվել են ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքներ:
Կիրշներին, նրա հարազատներին եւ մի շարք պաշտոնյաների կասկածում են նախահամաձայնության եւ փողերի լվացման մեջ, որոնք ստացվել են 2007 – 2015 թվականներին ձեռնարկիչ Լասարո Բաեսի միջոցով պետական աշխատանքներ կատարելիս: Այդ ժամանակ Կիրշները ղեկավարում էր երկիրը:
Դատարանում նախկին նախագահը ելույթ չի ունեցել: Դատական նիստից մի քանի ժամ առաջ Կիրշները Twitter-ում հայտարարել է, որ այդ դատական ունկնդրությունները հետապնդման նոր փուլ են մեկ նպատակով. իրեն մեղադրյալի աթոռին նստեցնել նախընտրական արշավի թեժ պահին:
Նախկին նախագահը փոխնախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել 2019 թվականի ընտրություններում: Հաջորդ դատավարությունը կկայանա մայիսի 27-ին: Գործի քննության շրջանակներում պլանավորվում է լսել 160 վկայի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: