Բաժիններ՝

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ներկրվող ցեմենտի վրա 14.000 դրամ տուրք սահմանելու մասին նախագծին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթին: Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություն էր կատարել նախագծում: Ինչպես հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` Իրանից ներկրվող ցեմենտի վրա առաջին ընթերցմամբ առաջարկվող 22 հազար դրամ պետական տուրքի փոխարեն առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք: Բուռն քննարկում առաջացրած հարցի վերաբերյալ փոփոխություն չի կատարվել, կլինկերի վրա պետտուրք չի սահմանվի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԼՀԿ-ն առաջարկում էր չընդունել նախագիծն ու նախաձեռնել քննարկումներ, լսումներ: ԲՀԿ-ն առաջարկում էր պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ցեմենտ արտադրողների, կառուցապատողների հետ քննարկումներ են ընթացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս