Բաժիններ՝

Ուսանողները հանդիպել են Լիլիթ Արզումանյանի հետ, պարզաբանել մտահոգող խնդիրները. շուտով կմեկնարկեն ԹԿՊՀ ռեկտորի ընտրությունները

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ժամը 12:00 կմեկնարկի ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի պաշտոնին հավակնում է 3 հոգի՝ ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը։

Հիմնական մրցակցությունը, ինչպես պնդում են ինստիտուտում, Լիլիթ Արզումանյանի և Արմեն Հարությունյանի միջև է։

Վերջինիս ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտորի պաշտոնում նշանակել է հենց Արզումանյանը:

Ընտրությունից րոպեներ առաջ ինստիտուտում ամեն ինչ խաղաղ էր:

Մի քանի ուսանողների պնդմամբ՝ ուսանողները հանդիպել են ռեկտորի ժամանակավոր պատասխանատու Լիլիթ Արզումանյանի հետ, պարզաբանել մտահոգող խնդիրները:

Սակայն շատերը պնդում են, որ ամեն բան հարթ չէ և նախարարության հետ խնդիրներ են առաջացել մյուս երկու թեկնածուների թեկնածության հետ կապված:

Այս անգամ մեզ չհաջողվեց զրուցել ռեկտորի թեկնածուներից որևէ մեկի հետ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս