Բաժիններ՝

ԱՄՆ-ը Թուքիային երկու շաբաթ է տվել Ս-400-ի գնումից հրաժարվելու համար. CNBC

ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնումից: Այդ մասին հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի:

Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից:

Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն է: Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս