Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի:
Oգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին:
Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Շրջանային փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային հինգերորդ խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր:
Եթե ամառային տրանսֆերային պատուհանի առաջին հատվածում Նեյմարը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը, ապա այժմ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Ռեալը»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
«ՀՀԿ-ում ոչ միայն խուճապ չկա, այլև այն Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ու հիմնական այլընտրանքն է, ինչն այս ընթացքում ցույց տվեց։ ՀՀԿ-ն և՛ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին էր պատասխանում, և՛ գործ էր անում, ուժեղացնում էր իր կուսակցական կառույցները, և՛ երիտասարդների էր անդամագրում»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։
BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։
Նինել Իվանյանը, ով աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, այսօր, իր պնդմամբ, չի կարողանում բուժում ստանալ նույն կենտրոնի պոլիկլինիկայում: Կառավարության առջև նա պահանջում էր արձագանքել, թե ինչու են իրեն արգելում մտնել թիվ 6 պոլիկլինիկա.
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 8-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել է մոտ 12 միլիոն 600 հազար դրամ ընդհանուր գումար:
«Սա շատ խայտառակ վիճակագրություն է: Դեպք ունենք, երբ առաջարկել ենք 220.000 դրամ աշխատավարձ, ու նպաստի պատճառով մարդը հրաժարվել է աշխատանքից: Ընդ որում, դա մշտական աշխատանք է՝ թեթև արդյունաբերական ձեռնարկությունում»:
Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան:
Politik.am-ի ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է ՍԴ դատավոր, ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով:
«Մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ապրիլյան պատերազմի»,- լրագրողների հետ հանդիպումն այս զգուշացումով սկսեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը զորք է կուտակում և ֆոն է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար.
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
Հասարակական կարգի պահպանության ամրապնդման, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով օգոստոսի 4-ին Արմավիրի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել ընդհանուր 74 անձ։
Եվրոպա լիգայի երրորդ փուլի շրջանակներում հայկական «Փյունիկը» կընդունի անգլիական «Վուլվերհեմթոնին»: Հայկական ակումբին բաժին է հասել ամենադժվար մրցակիցներից մեկն այս փուլում: Սակայն սեփական երկրպագուների աջակցությունը կարող է օգնել «Փյունիկին» հաջողության հասնել:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը օգոստոսի 8-ին հանդիպել է Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով` լավ կլիներ, որ լրատվամիջոցի ձեռքերում չհայտնվեին Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննչական գաղտնի փաստաթղթերը:
Իր խոսքում Փաշինյանը խոսեց ՀՀ-ի՝ «ձախողված» պետություն լինելու մասին, որը գիտական տերմինոլոգիայով այդքան էլ ճիշտ ձևակերպում չէ, քանի որ միջազգային փաստաթղթերում ընդունված է կիրառել «խոցելի» պետություն ձևակերպումը։
ՀՀ կառավարության վերջնական նպատակը Հայաստանում և Արցախում զանգերի միասնական գնային համակարգ ունենալն է:
«Տարի ու կես հանձնաժողովը աշխատել է, մեզ են փոխանցվել նաեւ փաստահավաք խմբի զեկույցները, նույնիսկ նրանց մասնավոր զեկույցները հանձնաժողովը ընդունել է եւ պաշտոնապես կցել է իր զեկույցին, բայց նման քննարկում, նման հիմքի, նման փաստի, որի վրա կարող էին նման պնդում անել, ես չեմ հանդիպել , հանձնաժողովը չի հանդիպել»,- մեզ հետ զրույցում շարունակեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Կորեայի Հանրապետության կառավարությունը դադարեցրել է այն օրենքում ուղղումների նախագծի քննարկումը, որի համաձայն Ճապոնիան պետք է հանվի Հարավային Կորեայի գերակա առեւտրական գործընկերների ցուցակից։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է FIP.am-ի՝ Հայաստանի արտաքին պետական պարքի մասին ուսումնասիրությանը՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն։