Բաժիններ՝

««Բավարիային» երեք նոր հարձակվողներ են պետք». Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:

«Կարծում եմ՝ մենք պետք է ստորագրենք 3 նոր ֆուտբոլիստների: Մենք կորցրինք հարձակման գծի երեք խաղացողների՝ Ֆրանկ Ռիբերիին, Արիեն Ռոբենին և Խամես Ռոդրիգեսին, և այս պահի դրությամբ այդ դիրքի համար ոչ մեկին ձեռք չենք բերել:

Մեզ պետք է ևս մեկ վինգեր, նույնիսկ, եթե Սանեն գա: Գուցե ևս մեկ ֆուտբոլիստ՝ վեցերորդ համարի դիրքի և հարձակման կենտրոնի համար»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ հղելով Bild-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս