Բաժիններ՝

«Նեյմարն ինքը պետք է հայտնի իր որոշումը». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին:

«Ես կարծում եմ, որ Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, ով գիտի հանդերձարանի, ակումբի խաղացողներին և շատ լավ գիտի քաղաքը:

Բոլորն էլ գոհ չէին նրա հեռանալու ձևից, բայց շատերին դուր էր գալիս նրա խաղը: Իրավիճակը բարդ է: Նա ՊՍԺ-ի խաղացող է, իսկ մեր հայտացուցակն այնքան լավն է, որ մենք կարող ենք նվաճել ցանկացած գավաթ:

Դուք գիտեք, թե ինչ հարաբերություններ ունենք Նեյմարի հետ: Եթե ​​առիթ լինի, ես շատ ուրախ կլինեմ նրա վերադարձի համար, բայց նա ՊՍԺ-ի խաղացող է: Անձնական կարծիքը ոչինչ չի փոխում:

Նեյմարն ինքը պետք է արտահայտվի: Նա ինքը պետք է հայտնի իր որոշումը:

Իհարկե, մենք շփվում ենք նրա հետ, բայց անձնական խոսակցությունների մասին խոսելը սխալ է: Եթե ​​նա ցանկանում է խոսել, իր կարծիքը հայտնել, նա պետք է ինքն իր մասին խոսի: Նա հիանալի տղա է դաշտում և դրանից դուրս, մենք սպասում ենք, թե ինչ կլինի հետո: Ես այլ բան չեմ կարող ասել»,- ասել է Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս