Բաժիններ՝

«Չի թողնում մայթ անցնեմ, ասում է՝ իմ սեփականությունն է». Քաղաքացին՝ պոլիկլինիկայի հետ խնդրի մասին

Նինել Իվանյանը, ով աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, այսօր, իր պնդմամբ, չի կարողանում բուժում ստանալ նույն կենտրոնի պոլիկլինիկայում: Կառավարության առջև նա պահանջում էր արձագանքել, թե ինչու են իրեն արգելում մտնել թիվ 6 պոլիկլինիկա.

«Դիմել եմ Առողջապահության նախարարին՝ պատասխանեք գրավոր՝ թիվ 6-րդ պոլիկլինիկան ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում: Չի թողնում մայթն անցնեմ, ասում է՝ իմ սեփականությունն է»:

Նա նշեց, որ մի քանի անգամ տարվել է ոստիկանություն, և նշեց, որ պատրաստ է  մանրամասները ներկայացնել փաստաթղթերով:

168.am-ի հարցին, թե՝ ո՞վ է արգելում՝ Ն. Իվանյանը պատասխանեց. «Գարի Գրիգորիչի կարգադրությամբ՝ պոլիկլինիկայի վարիչը»:

Մեկնաբանություն ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել նաև թիվ 6 պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանի հետ, սակայն, ինչպես տեղեկացրին պոլիկլինիկայից, նա արձակուրդում էր:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս