Բաժիններ՝

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս