Բաժիններ՝

Ոստիկանները բնակարանային գողության երկու դեպք են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է

Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Շրջանային փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։

Անհայտ անձը կամ անձինք բնակակարանից հափշտակել էին 70 հազար դրամ ու զարդ։ Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 6-ի գիշերը։ Այս դեպքում թալանվել էր Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկը։

Հափշտակվել էր 140․000 դրամ, 450 լարի և 5 դոլար։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի և փորձաքրեագիտական վարչությունների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, պարզեցին բնակարանային գողությունների մի շարք հանգամանքներ։

Ոստիկանության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնվեց Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։

Ոստիկանները բերման ենթարկվածին ներկայացրել են քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031