Բաժիններ՝

Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվել է 10 հա բուսածածկույթ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 8-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 14:32-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է 10 հա բուսածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս