«Արսենալ»-«Բերնլի». երկրորդ հնարավորությունը Մխիթարյանի համար
Լոնդոնյան ակումբը երկրորդ հանդիպումը կանցկացնի Անգլիայի նոր սկսված առաջությունում: Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղում ստացել էր ամենացածր միավորները, երկրորդ խաղում պետք է ապացուցի, որ առաջին խաղի արդյունքը պատահականութուն էր, և ինքը նոր մրցաշրջանին պատրաստվել է լավ մարզավիճակով:
«Արսենալ»
Մեկնարկային տուրում «զինագործները» արտագնա հանդիպումում խաղացին «Նյուքասլի» դեմ: «Արսենալի» համար մրցակիցն ավանդաբար հարմարավետ է, մի խաղ, որի միջոցով լոնդոնյան ակումբը ևս մեկ անգամ գրանցում է երեք միավոր իր ակտիվում: Հանդիպումը հեշտ չէր, բայց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը բաց չթողեց իր հնարավորությունը`1:0:
Ունայ Էմերիի սաները կարող են հաջող շարք շարունակել առաջիկա հանդիպման ընթացքում: Վերջին առաջնությանը տնային ասպարեզում կայացած խաղերում «Արսենալը» ունեցավ երրորդ արդյունքը: Միայն «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» էին տանը ավելի լավ խաղում, քան «զինագործները»: Անցած առաջնության 19 հանդիպումներում «Արսենալը» սեփական հարկի տակ 14 հաղթանակ տարավ՝ պարտվելով ընդամենը երկու անգամ:
Թիմի հիվանդանոցն աստիճանաբար դատարկվում է: Սաեդ Կոլոշինացը և Մեսութ Օզիլը պատրաստ են մասնակցել այս հանդիպմանը:
Կիրան Թիերնին, Կոնստանտինոս Մավրոպանոսը, Ռոբ Հոլդինգը, Հեկտոր Բելերինը և Սմիթ Ռովը շարունակում են ապաքինվել:
«Բերնլի»
«Բերնլին» նույնպես հիանալի սկսեց առաջնությունը: Իրենց հարազատ ասպարեզում կայացած խաղում նրանք ոչ մի հնարավորություն չթողեցին «Սաութհեմփթոնին»՝ 3-0 հաշվով հաղթելով նրանց:
Սեփական հարկի տակ հանդիպումները միշտ էլ եղել է այս թիմի ուժեղ կողմը: Շոն Դայչի սանեերը մրցակցի հարկի տակ սովարաբար թույլ են խաղում: Անցած առաջնությունում նրանք հաղթեցին ընդամենը չորս արտագնա խաղում ՝տասը պարտություն կրելով:
Թիմում գրեթե չկան վնասվածքներ: Ստեֆան Դեֆուրը վաղուց արդեն գրանցվել է հիվանդանոցում: Պարզ չէ՝ կարո՞ղ է խաղալ Ռոբի Բրեդին:
Հանդիպման ֆավորիտն ակնհայտ է: «Արսենալը» սովարաբար հաջողությամբ է խաղում «Բերնլիի» դեմ, և շատ գոլեր է խփում մրցակցի հարկի տակ: Վերջին երեք հանդիպումներում «զինագործները» մրցակցին հաղթել են ոչ պակաս, քան երկու գոլի տարբերոթյամբ: Այս անգամ կարելի է ակնկալել համոզիչ հաղթանակ:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան