«ԿԱՄՔ»-ը զգուշացնում է
«ԿԱՄՔ»-ը զգուշացնում է
Վերջին օրերին համացանցում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե որոշ շրջանակների մոտ զայրույթ է առաջացրել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր տերերի կեցվածքը՝ հավելելով, որ շուտով կվերաակտիվացվեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ոտնձգությունները:
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ խստագույնս արձագանքելու է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ կանգնած անհատների ու կառույցների նկատմամբ ցանկացած ոտնձգության ու հաշվեհարդարի փորձի:
Միևնույն ժամանակ հորդորում է նաև քաղաքական նեղ հաշիվներից ելնելով՝ զերծ մնալ Հայոց Եկեղեցու և պետության միջև սեպ խրելու աններելի վարքագծից:
Հայկական ավանդական ընտանիքը, Հայկական Ազգային Առաքելական եկեղեցին և Հայոց անկախ պետությունը մեր ժողովրդի և հայրենիքի գոյության անձեռնմխելի արժեքներն են, ուստի՝ պաշտպանված կլինեն բոլոր տեսակի ոտնձգություններից:
Վահագն Չախալյան