Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն օգոստոսի 15-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:
Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և բերվել 13 անձինք:
Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ:
Որոշ խախտումների համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայությունները շարունակական են: