ՉԺՀ-ի իշխանությունները ձեռնամուխ են եղել երկրի տարածքում ազատ առևտրի 6 գոտու ստեղծմանը
ՉԺՀ-ի Պետխորհուրդը կարգադրություն է արել ձեռնամուխ լինել Չինաստանի տարածքում ազատ առեւտրի վեց նոր փորձարարական գոտիների ստեղծմանը: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (ՉԿՀ):
Նրա տվյալներով՝ իշխանությունները հաստատել են հատուկ շրջանների ձեւավորման նախագիծը Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում (հարավ), Շանդունի, Ցզյանսուի (երկրի արեւելք), Հեբեյի (հյուսիս), Յուննանի (հարավ-արեւմուտք) եւ Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի նահանգներում: Ինչպես նշվում է փաստաթղթում, դա «նոր դարաշրջանում համագործակցության համար բաց լինելու ՉԺՀ-ի ռազմավարական միջոցառումներից մեկն է»:
Ծրագիրն իրականացվելու է երկրի նախագահ Սի Ցզինպինի՝ արտաքին աշխարհի հետ Չինաստանի տարածաշրջանների առեւտրատնտեսական փոխգործակցության պետական սահմանափակումները հանելու ճանապարհով ազգային ներուժի բացահայտման եւ որակյալ աճի անցնելու գաղափարի հաշվառմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: