
Թուրքիայի բանակը կհամալրվի տեղական զենքեր կրող «Songar» դրոնային համակարգով

Առաջիկայում Թուրքիայի բանակի զինանոցը կհամալրվի տեղական արտադրության զենքերով համալրված նոր դրոնային համակարգով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Songar» անունը կրող դրոնային համակարգն ավելի վաղ համալրվել էր ինքնաձիգով, այժմ թուրք ինժեներները համակարգին կցել են նաև ռմբանետիչ։
Թուրքական «ASİSGUARD» ընկերության արտադրած «Songar» դրոնային համակարգն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը Ստամբուլում կայացած 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում (IDEF-2019)։