Բաժիններ՝

«Անգլիայում սա անիմաստ է». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանի մասին:

«Ինձ չի հետաքրքրում, երբ շուկան կփակվի, բայց այն պետք է բոլորի հետ միաժամանակ փակվի: Հենց դրանում է գաղափարը: Խոսակցություն կար մրցաշրջանի մեկնարկից առաջ տրանսֆերային պատուհանը փակելու մասին: Լավ գաղափար է, բայց դա արեց միայն Անգլիան: Դա անիմաստ է:

Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե որն է առավելությունները Պրեմիեր լիգայի համար: Մենք ոչ մի խնդիր չենք ունենում, բայց մյուս թիմերը շուկայում իրենց հիմնական խաղացողներն ունեն, և ցանկացած բան կարող է պատահել: Անգլիայում սա անիմաստ է:

Դուք ցանկանում եք միավորել թիմին և կենտրոնանալ ապագայի վրա, բայց դա չի կարող պատահել, երբ տրանսֆերային պատուհանը բաց լինի:

Ես չեմ հասկանում, թե ինչու է կայացվել այդ որոշումը, համենայն դեպս, այն դեռևս չի վերանայվել: Դա լավ գաղափար էր, բայց չստացվեց»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս