Էդիրնեում շարունակվում է ապօրինի գաղթականների մուտքը
Թուրքական ժանդարմերիան շարունակում է Թուրքիայի արևմուտքում՝ Հունաստանի սահմանին մոտ գտնվող Էդիրնե քաղաք մուտք գործող անձանց ստուգումները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ անցյալ շաբաթվա ընթացքում Էդիրնե փորձել է մուտք գործել 3 հազար 899 ապօրինի փախստական: Հայտնի է, որ նրանց մեծամասնությունը Աֆղանստանից և Պակիստանից են եղել: