
Թրամփը Մերկելի հրավերով կայցելի Գերմանիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է օգոստոսի 26-ին՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում է Բիարիցում:
«Մենք կգանք այնտեղ»,- ասել է Թրամփը Մերկելի հետ հանդիպումից առաջ:
Նա ընդգծել է, որ դա իր համար «մեծ պատիվ է»: «Մենք կգանք այնտեղ եւ, հնարավոր է, շուտով»,- հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Այն հարցին, թե նա կարող է արդյոք Գերմանիա այցելել մոտ օրերս Լեհաստան կատարելիք այցից առաջ, Թրամփը պատասխանել է. «Դա չափազանց վաղ է»: «Բայց մենք Գերմանիայում կլինենք շատ շուտով»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: