
Մեղրիից առաջին անգամ պացիենտին ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Մեղրիից առաջին անգամ ուղղաթիռով պացիենտին տեղափոխել են Երևան 2 ժամ 22 րոպեում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր առաջին անգամ պացիենտ տեղափոխեցինք Մեղրիից՝ թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ»,-տեղեկացրել է Թորոսյանը:
Պացիենտի մոտ առկա է եղել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: Նախարարը հույս է հայտնել, որ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը:
Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ։