
Կովկասի սիլիկոնյան հովիտը. Իտալական առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի ՏՏ ոլորտին

Իտալական RaiNews առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին՝ «Կովկասի սիլիկոնյան հովիտը» վերնագրով հրապարակված հոդվածում: Լրագրող Մարտինո Սենիգան շրջել է Հայաստանում տեղակայված ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններով և ներկայացրել դրանց նորամուծությունները:
«Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր ծաղկում են ապրում բազմաթիվ ստարտափեր և ընկերություններ, որոնցից շատերը հանդիսանում են իրենց ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը: Հենց այդ պատճառով հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»,- նշել է լրագրողը:
Լրագրողը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այցելել WCIT 2019 համաժողովի գրասենյակ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Renderforest ընկերության գրասենյակ, Արմաթ լաբորատորիա, COAF Smart կենտրոն և զրուցել աշխատակիցների հետ:
Սենեգան ռեպորտաժում պատմական ակնարկ է իրականացրել նաև Հայաստանի մասին ու ներկայացրել հայկական մշակույթը: