Բաժիններ՝

«Հուսով եմ՝ այս անգամ կհաղթի «Յուվենթուսը»». Ռոնալդուն՝ ՉԼ-ի մասին

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի իր ակնկալիքներով:

«Ո՞ր թիմը չի ամրապնդվել այս տարի: Բոլորը փորձում են ուժեղանալ՝ հաղթելու համար: Հուսով եմ, որ «Յուվենթուսն» այս անգամ կհաղթի, բայց այս մրցաշրջանում հաղթելը հատկապես դժվար է: Ֆավորիտը միշտ չէ, որ հաղթում է:

Նայեք «Բարսելոնային», որը չորս գոլ բաց թողեց «Էնֆիլդում»: Բոլորը կարծում էին, որ մենք հաղթելու ենք «Այաքսին», բայց դա տեղի չի ունեցել: Նույնը պատահեց նաև «Ռեալի» հետ:

Այս մրցաշարում հաղթելը շատ դժվար է, բայց մենք ձգտելու ենք դրան: Հուսով եմ, որ սա կլինի մեր տարին»,- Ռոնալդուին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031