Բաժիններ՝

«Ինտերն» ուզում է երկարաձգել պայմանագիրն Իկարդիի հետ և տալ նրան վարձակալության

«Ինտերը», նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակելը, ցանկանում է կազմակերպել Մաուրո Իկարդիի՝ վարձավճարով այլ ակումբ տեղափոխությունը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, միլանցիները պատրաստվում են նախ երկարաձգել պայմանագիրը 26-ամյա արգենտինացու հետ մեկ տարի ժամկետով, քանի որ 2021 թվականի հունիսին նա կարող է դառնալ ազատ գործակալ:

«Ինտերի» ղեկավարությունն արդեն համապատասխան բանակցություններ է վարել Իկարդիի կնոջ և գործակալի՝ Վանդա Նառայի հետ:

Ինչպես նաև, ակումբի մարզական տնօրեն Բեպպե Մարոտան համաձայն է հարձակվողի՝ «Մոնակո» տեղափոխությանը:

Իկարդին ինքը, սակայն, նախկինի նման ցանկանում է տեղափոխվել «Յուվենթուս», բայց Թուրինից ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս