Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը: «Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան, մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն, և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝  համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:

Սեպտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից  ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031