Պատահար «Ծիրանի» ռեստորանի մոտ

Օգոստոսի 30-ին, ժամը 08:41-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, բախվել են «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1985 թ.) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արսեն Գ., ծնվ. 1989 թ.):

Շտապօգնության աշխատակիցներն Արտյոմ Ա.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031