Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ:
Սեպտեմբերի 28-ին և 29-ին իրականացրե՛ք վճարումներ Dalma Garden Mall-ում գործող առևտրի և սպասարկման կետերում (բացառությամբ սուպերմարկետի) Ձեր American Express քարտով և ստացե՛ք CASHBACK կատարված վճարային գործարքի 10%-ի չափով։
Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն, երբ լինի ճիշտ ժամանակն ու դրա անհրաժեշտությունը:
Երեկ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, անդրադառնալով վերջին օրերի՝ վարչապետի տրանսատլանտյան չարտերային թռիչքին ու դրա արժեքին վերաբերող աղմկահարույց թեմային, մասնավորապես գրել էր.
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը (102 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
Երեկ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, և այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի և ընդունի նույն բանաձևը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»:
Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերաբերյալ կարծիքով և խոսել է հանդիպումների ընթացքում նրա պահվածքի մասին:
78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ եւ բանաստեղծ, Grateful Dead ռոք-խմբի երգերի տեքստերի հեղինակ Ռոբերտ Հանթերը:
Յակոպո Ֆրենկուելուչին ինստիտուցիոնալ ոլորտի իտալական լրատվական ամենակարևոր գործակալություններից մեկի՝ «Agenzia DIRE»-ի համար գրված իր հոդվածում մանրամասնորեն պատմել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն»։
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Սեպտեմբերի 28-ին առաջին անգամ Հայաստանում՝ Կողբ համայնքում, կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը:
Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով վերջերս հայտնվել էր սեքս-սկանդալի մեջ, ավարտել է իր կարիերան Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում:
«Սա անժամանակ ու չսպասված մահ էր, նրա հետ երևի ամիսներ առաջ եմ հանդիպել։ Մոտիկ ընկերներ էինք, հանդիպում էինք, ամեն ինչից էլ կարող էինք խոսել, նայած՝ ինչ պարագայում էինք հանդիպում»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Բերբերյանի խոսքով՝ Գյուղնախարարության փակումը հարված էր գյուղատնտեսությանը. «Իմ համոզմամբ՝ դա միտումնավոր արվեց: Բայց քթերից կբերենք իրենց, այդ նախարարությունն էլի կբացվի»:
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքով՝ իր գործընկեր Հայկ Հարությունյանը հիմնականում ապրել է Կոտայքի մարզի Արզնի գյուղում։ Նրան վերջին անգամ տեսել է երեք ամիս առաջ, տարբեր թեմաներից են խոսել, բնությունից, որսից, նախկին կապերից, սակայն Մարտի 1-ի հետ կապված որևէ խոսք չի եղել։ Այս մասին Հայկ Հարությունյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել Թուրինի «Յուվենթուսը»:
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ից անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (ԻՀՊԶ, իրանական զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել:
«Մենք բոլոր հնարավոր միջոցներով աշխատում ենք, Կարմի Խաչի միջոցով համապատասխան բոլոր շփումները կան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին։
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:
ՊԲ զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:
Ինչպես ներպետական օրենսդրություններով, այնպես էլ միջազգային պայմանագրերով, գաղտնիք կազմող (ծառայողական օգտագործման համար) տեղեկությունները պաշտպանվում են պետությունների կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, վնաս հասցնել անվտանգությանը՝ առանձին ոլորտներում: Հետևաբար, նման տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դրանք չեն կարող հասանելի լինել այն անձանց համար, ովքեր չունեն դրանց ծանոթանալու, օգտագործելու և տարածելու համապատասխան թույլտվություն:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցմահ դատապարտյալներին, հույս հայտնեց, որ դատական պրակտիկան կփոխվի, և ցմահ դատապարտյալները կունենան հնարավորություն ազատ արձակվելու։