Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին է հանձնարարված կազմելու երկրի նոր կառավարությունը:
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է, և գործն ուղարկվել է դատարան»,-ասաց Խաչատրյանը:
Այսօր ժամը 11։00-ին նախատեսված էր Կառավարության հերթական նիստը, սակայն Կառավարության շենքում անվտանգության աշխատակիցները լրագրողներին ասացին, որ նիստը հետաձգվել է, սակայն պատճառը նրանց հայտնի չէր։
Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները:
Զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության ընթացքում բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհ է բռնկել Ֆրանսիայի Ռուան քաղաքի Lubrizol քիմիական գործարանում: Այդ մասին հայտնել է Մերձծովյան Սենայի դեպարտամենտի պրեֆեկտուրան: Lubrizol-ը հատուկ քիմիկատներ է մատակարարում տրանսպորտային, արդյունաբերական եւ սպառողական շուկաների համար:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունում (այստեղ և այսուհետև՝ Արցախը ներառյալ) ազգային անվտանգության մարմինների համակարգն ըստ էության սահմանափակվում է ԱԱԾ-ով:
Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին:
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ:
Նախագահը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։
Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցեց ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից Brexit-ի հետաձգում չի խնդիրի նույնիսկ այն դեպքում, եթե խորհրդարանի ընդունած օրենքն իրեն պարտավորեցնի անելու դա:
Վաշինգտոնի դաշնակիցները պարտավորվել են ամերիկյան կողմի հետ համաձայնեցնել իրենց այն գործողությունները, որոնք վերաբերում են Իրանի հետ տնտեսական փոխգործակցությանը:
ԱՄՆ-ը լրացուցիչ 119 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Վենեսուելային ու տարածաշրջանի երկրներին:
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):
Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գոյություն ունեցող հարաբերություններն էլ ավելի կվատանան, եթե Վրաստանն անդամակցի դրան:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՔԾ երեկ առաջադրած մեղադրանքով ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն ու ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ ձեռնամուխ են եղել Գեւորգ Կոստանյանի ու Գեւորգ Մհերյանի ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:
«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Հրաչյա Այվազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Վանի նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։
Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու և մեր տնտեսությունը հանքարդյունաբերականից բարձր տեխնոլոգիականի վերածելու նպատակով: Զբոսաշրջությունը մեր տնտեսական առաջընթացի ևս մեկ կարևոր արագացուցիչ է: Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մշակութային, էկոլոգիական և բժշկական տուրիզմի վրա:
Ղարաբաղյան հակամարտությունը, ժամանակագրական առումով լինելով առաջինը խորհրդային իրականության մեջ, միաժամանակ աչքի է ընկնում նաև իր կարգավորման բարդությամբ: Ընդհանրապես, պրակտիկ կյանքում կոնֆլիկտների հետ առնչվելիս տիրապետող կարծիք է եղել այն, որ էթնոքաղաքական հակամարտությունները դժվար են ենթարկվում կարգավորման:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամերիկաներում 350.000 դոլարանոց վոյաժներ ու աննպատակ սելֆիներ անող Նիկոլ Փաշինյանն ամեն օր ապացուցում է, որ ինքը բոլշևիկների արժանի հոգեզավակն է։
Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:
Ելույթ եմ ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում. Նիկոլ Փաշինյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջիկայում կուսակցություն կհիմնի ՊԲ նախկին հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Սահակյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում: