Բաժիններ՝

«Այս պահի դրությամբ, Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի». Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ: Ներկաներից մեկը՝ մի երիտասարդ իրավաբան, հնչեցրել է հետևյալ հարցը. «Ո՞նց կարող եք աջակցել Ամուլսարի հանքի շահագործությանը և, եթե, իրոք ձեր խնդիրները օրենքի հետ են կապված, այլ ոչ թե հանքի անվտանգության, ինչո՞ւ ծրագրեր չեք առաջարկել, որ արգելեք, որպեսզի ոչ մի ընկերություն ապագայում չկարողանա Հայաստանի ժողովրդին այսպես շանտաժ անել»:

Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք պետք է լիարժեք ազնիվ լինենք այդ հարցում, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում և՛ մեր, և՛ միջազգային հանրության հետ, որովհետեւ դա մի խնդիր է, որը մենք ժառանգել ենք և այդ խնդրի այս կամ այն լուծումը կարող է ազդեցություններ ունենալ Հայաստանի համար: Մենք պետք է մինչև վերջին դետալը խորանանք այդ խնդրի մեջ, որպեսզի հասկանանք՝ ինչ լուծում ունի այդ խնդիրը: Լուծում ասելով նկատի չունեմ որևէ տարբերակ, այն լուծումը, որին մեզ կհանգեցնեն փաստերը, հետազոտությունները և ուսումնասիրությունները»:

Վարչապետի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ հիմք չունի. «Հաջորդ պահին կարող է ունենա, կարող է վաղն ունենա, մեկ շաբաթ հետո ունենա, բայց կարող է եւ չունենա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս