Բաժիններ՝

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարությունում. ՀՀ ԱՆ

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի պատասխան այն հայտարարության, թե Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը Հայաստանում չի մշակվել:

Նշվում է, որ ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել՝

• Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը,

• Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը,

• միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները (Եվրոպական Միության Արդարադատության մոնիթորինգի ծրագիր, ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակում արդարադատության ոլորտի գնահատման ծրագիր, Եվրոպայի Խորհրդի՝ Դատարաններից օգտվողների բավարարվածության հարցումներ և այլն),

• ՀՀ դատական դեպարտամենտից ստացված վիճակագրական տվյալները, դատավորներից, փաստաբաններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստացված՝ ոլորտի խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև այլ վերաբերելի զեկույցներ, ուսումնասիրություններ և այլ նյութեր:

Վկայակոչված փաստաթուղթը որևէ աղերս չունի Ռազմավարության նախագծի հետ: Հետևապես, Արդարադատության նախարարությունն այս հայտարարությունը համարում է հերթական անպտուղ շահարկումներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս